Լրահոս 24/7

87 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից. Հայկ Սարգսյան

87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել: Մոտ 38-ը՝ օգօստոսի 1-ի դրությամբ, ծառայել է 1 ամիս, վճարել է 8 մլն դրամ: Ունենք նաև 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով և որևէ գումար չեն վճարել: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ունենք հայրենակից տղաներ, ովքեր ծառայությունից խուսափել են, հիմա 27 տարին լրացած է, բայց ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունններ: Նախորդ օրենքի ընդունմամբ ավելացրել էինք կարևոր կետ՝ որով 27-37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են ՀՀ քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ վճարել 2.5 մլն դրամ: 2021 թվականին հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր որդիներն ու եղբայրները՝ հենց այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության մեր հարգելի գործընկերները ասում էին, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում: Ես այդ ժամանակ պարտավորվեցի և ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի քաղաքացիություն ստացող անձանց միջոցով»,- նշեց նա:

Անդրադառնալով չծառայող քաղաքացիներին՝ Հայկ Սարգսյանը մանրամասնել է.

«Ունենք բազմաթիվ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով և մեծանալով չեն լինում ՀՀ քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում ու ապրում են Հայաստանի Հանրախպետությունում: Նրանք բոլորը՝ մինչև օրենքի ընդունումը, դառնում էին ՀՀ քաղաքացի 27 տարին լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության: Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում էին 2 տարի ժամկետով: Նման կետ մտցրեցինք, որպեսզի նրանք՝ կամ ծառայեն 1 տարի ժամկետով, կամ վճարեն 2.5 մլն դրամ»:

Խոսելով չհաշվառված անձանց մասին՝ Սարգսյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն ու կներկայանան հաշվառվելու նպատակով 27 տարին լրանալուց հետո՝ պարտավոր կլինեն վճարել 15 մլն դրամ:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago