

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։
Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին իրենք իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներ են տալիս, վատնում պետական բյուջեն, կատարում անարդյունավետ և անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում` աղքատությունը ձեր ուղեղի մեջ է (ՆՓ):
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներինքաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող և բացահայտվելու դեպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հավատում, չի հավատում այն գաղափարներին, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը, և միակ տարբերակը մնում է հավատարմությունը փողով գնելու ճանապարհը։
Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների ու փողի համար է։
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային։ Որտեղ մեկ հրամանագրով պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բնական ու բարոյական»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…