

«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կաներկու անգամ էժան են։ Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք» ,- այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձելով նրան, որ Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում։
«Հայաստանում պետք է ստեղծվեն շատ լավ վարձատրվող աշխատատեղեր: Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի՝ ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու համար։ Մենք շատ բան չենք ուզում, ոսկե սարեր խոսք չենք տալիս, աշխարհի երկրների կեսը այս ճամփան անցել է»,- ասել է նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս աղքատության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 110-րդ տեղը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…