

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, իսկ այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային։
Ռուբինյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարվել է միայն մեկ փոփոխություն։ Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահը։
Նա հիշեցրել է, որ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։ Ռուբինյանի խոսքով՝ մինչ այժմ նման հիշատակի օր չի եղել, և անհրաժեշտ է այն ունենալ՝ բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին հիշատակելու համար՝ հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, հաստատված խաղաղությունը և այն հանգամանքը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է։
ԱԺ փոխնախագահը նաև պարզաբանել է, թե ինչու է ընտրվել հունվարի 27-ը։ Նրա խոսքով՝ չի ընտրվել որևէ ռազմական իրադարձության հետ կապված օր, որպեսզի հարց չառաջանա՝ ինչու հենց այդ օրը։ Միաժամանակ ընտրվել է օր, որը կունենա խորհրդանշական նշանակություն, քանի որ հունվարի 28-ին նշվում է Բանակի օրը։ Այսպիսով, հունվարի 27-ին նախատեսվում է հիշատակել հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, իսկ հունվարի 28-ին՝ նշել Բանակի օրը։
Ռուբինյանը հիշեցրել է, որ առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշ ընդդիմադիր պատգամավորների դուր չէր եկել ընտրված օրը։ Նա նշել է, որ փորձ է արվել հասնել կոնսենսուսի, առաջարկվել են տարբեր օրեր, սակայն դրանք տարբեր պատճառաբանություններով ընդունելի չեն եղել։ Նրա խոսքով՝ այդ պատճառով վերադարձ է կատարվել նախնական առաջարկին, որը համարվել է ամենատրամաբանականը։
ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ սա այն նախագծերից է, որը Ազգային ժողովը պետք է ընդունի կոնսենսուսով, և առաջարկել է այն չքաղաքականացնել ու կողմ քվեարկել։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…