Լրահոս 24/7

«145 միլիարդ շահույթ և մաշված էլեկտրացանց». Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Այդ փաստերը կհետաքրքրեն հատկապես այն մարդկանց, որոնք հայտարարում էին, թե ՀԷՑ-ը Կարապետյաններին պետք չէր, նրանք մեծահոգաբար են այն ձեռք բերել և աշխատեցրել՝ ի վնաս իրենց: Կհետաքրքրեն նաև 1 դրամով աշխատելու հայտարարությամբ հիացողներին:

Եվ այսպես.

🔸Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կայքում հրապարակված հաշվետվությունների տվյալների, 10 տարվա ընթացքում՝ 2015-2024թթ., Հայաստանի էլեկտրական ցանցերի ընդհանուր գումարային զուտ շահույթը կազմել է ավելի քան 145 միլիարդ դրամ (հարկումից հետո):

🔸10 տարիներից 9-ը ընկերությունը փակել է շահույթով: Միայն 2020 թվականին է արձանագրվել 4.5 միլիարդ դրամի վնաս:

🔸Շահույթի առումով ռեկորդային է եղել 2022 թվականը. ընկերության շահույթը հարկումից հետո կազմել է 33.5 միլիարդ դրամ:

🔸Միայն 2024 թվականին ընկերության սեփականատերերին բաշխվել է շահաբաժին՝ 11.8 միլիարդ դրամի չափով:

🔸Ըստ որոշ տեղեկությունների, տարիների ընթացքում ընկերությունը ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել շուկայականից բարձր գներով, մի զգալի մասը՝ իր հետ փոխկապակցված ընկերություններից:

🔸Այսպիսով, ընկերությունը մի կողմից ուռճացրել է սեփական ծախսերը (այն մտցնելով սակագնի մեջ), փոքրացրել իրական շահույթը, մյուս կողմից՝ զգալի շահույթներ է ապահովել նույն սեփականատերերին պատկանող ընկերությունների համար:

🔸Ընկերության թոփ-մենեջմենթը միլիարդավոր դրամների աշխատավարձեր է ստացել այս տարիներին: Միայն փոխտնօրեններից մեկը 9 տարվա ընթացքում ստացել է մոտ 600 մլն դրամ (1.5 մլն դոլար), ինչը ակնհայտորեն ավելին է, քան 1 դրամը:

Այս ամենով հանդերձ՝

🔸Ընկերության պարտավորությունները գրեթե կրկնապատկվել են՝ 115 մլրդ դրամից հասնելով 200 մլրդ դրամի (ավելի քան կես միլիարդ դոլար):

🔸Պարտավորությունների աճի առյուծի բաժինը թողարկված պարտատոմսերն են և վերցված վարկերն ու փոխառությունները:

🔸Ընկերությունը հաջողացրել է 10 տարվա գործունեության արդյունքում ունենալ խոցելի, ֆիզիկապես ու բարոյապես մաշված էլեկրամատակարարման համակարգ՝ էներգամատակարարման հաճախակի խափանումներով, գորդյան հանգույց հիշեցնող վտանգավոր լարանցումներով, հետպատերազմական ավերակներ հիշեցնող մասնաճյուղային ենթակառուցվածքներով և թեժ գծով, որի հետ կապ հաստատողների մեդալի են արժանի:

Հ.Գ. – Եթե իրենց պես մանիպուլյատիվ համեմատականներ անելու սիրահար լինեինք, կարող էինք ասել, որ եթե բարերար սեփականատերերը բավարարվեին անհրաժեշտ ծախսերը հոգալով ու ամբողջ շահույթը փոխանցեին պետական բյուջե, ապա դեռ 10 տարի առաջ հնարավոր կլիներ թոշակները բարձրացնել 10%-ով կամ կառուցել ու հիմնանորոգել հարյուրավոր դպրոցներ: Իսկ եթե սակագինը ավելի ցածր սահմանեին՝ շահույթի հաշվին, ապա բնակչությունն ու տնտեսությունը հոսանքի վրա կխնայեին 145 մլրդ դրամ և այն կուղղեին այլ կարիքները հոգալուն:

Բայց, բարեբախտաբար, մանիպուլյատիվ համեմատականների սիրահար չենք ու առաջնորդվում ենք ողջամտության կանխավարկածով:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

12 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

23 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

48 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago