Լրահոս

Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել, դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-ից։ Այս մասին ասուլիսում ասել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նախորդիվ, երբ հնարավորություն էր տրվել քաղաքացիներին հաշվառել մինչև 2021 թվականը իրենց կառուցած ինքնակամ շինությունները, շատ քաղաքացիներ չէին հասցրել մասնակցել գործընթացին։

«Բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով ևս մեկ հնարավորություն տալ։ Նշում էին, որ ժամանակը բաց են թողել, չեն հասցրել, բավարար տեղեկացված չեն եղել։ Որոշում կայացվեց ևս մեկ հնարավորություն տալ, ու 2026 թվականի հունվարի 20-ից արդեն գործընթացը մեկնարկում է։ Վերջնաժամկետ տրված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասել է Սուրեն Թովմասյանը։

Այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 2021 թվականը կառուցած ինքնակամ շինություն, արդեն կարող են այն չափագրել ու մուտքագրել էլեկտրոնային համակարգ, հաստատումը ստանալուց հետո արդեն կարող են համարել իրենց անշարժ գույքը հաշվառված և կարող են դիմել համայնք՝ այդ շինությունն օրինականացնելու հարցը քննարկելու համար։

Նախ պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին, որը տեղում աշխատանքներ կատարելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներբեռնելու է էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին կստանա sms հաղորդագրություն։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին կստանա 2-րդ sms հաղորդագրությունն այն մասին, որ կառույցը հաշվառված է։ Սուրեն Թովմասյանը հորդորեց քաղաքացիներին հաշվառման գործընթացը չթողնել վերջին օրերին ու սկսել հենց հունվարի 20-ից։ Տարվա վերջին որակավորված մասնագետների ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ծառայությունների գների փոփոխմանը։ Նախորդ կարգավորումների արդյունքում հաշվառման համակարգով ներկայացվել է 70 հազար ինքնակամ շինություն։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

28 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

36 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

53 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago