

Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները։
Նիստում Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ է դրել Ուկրաինայի համար նախատեսված «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է նրա անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականը։ Օրբանը համոզված է, որ դա տեղի չի ունենա։
«Կարծում եմ, որ հաջորդ 100 տարիների ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», – ասել է նա։
«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», – ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով և փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։
«Պետք է ընդունել, որ ուկրաինացիները ակտիվ մասնակիցներ կլինեն հունգարական ընտրական արշավին, քանի որ Հունգարիայում կառավարության փոփոխությունը համապատասխանում է նրանց հիմնարար շահերին»։ «Ես ուրախ չեմ դրանից, և մենք կպայքարենք դրա դեմ», – վստահեցրել է Օրբանը։
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…