Լրահոս 24/7

Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են իսլամական հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, զինված ուժերի ընտիր զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին:«Այսօր մեր հասանելիության սահմաններում է գտնվում ոչ միայն մեկ ռազմակայան, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը:

Զինված ուժերը պատրաստ են մարտի, և ցանկացած շարժում թշնամու կողմից կստանա ջախջախիչ պատասխան ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայաններում», – մեջբերել է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հսկայական ռազմանավատորմ» է ընթանում Իրանի կողմը: Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում:

ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին։ Նա նախազգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

13 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

24 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

49 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago