Լրահոս 24/7

Ինչ անի 65+ տարիքի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ-ից օգտվելու համար

«Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և օգնում են գործընթացն իրականացնել:

Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով պացիենտին»։

Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ 65 + տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն, չեն կարող ներբեռնել ԱՐՄԵԴ հավելվածը, ի՞նչ պետք է անեն ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։

Ըստ Ավանեսյանի, այստեղ որևէ խնդիր չկա. «Եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա:

Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ՝ իրացնելու իրավունքը։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բժշկական օգնությունը»։

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

3 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

3 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

3 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

3 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

4 hours ago

«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես մերժել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը,…

4 hours ago