

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Հունվարի 30-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել», – ասել է նախարարը։
Արաղչիի այցից առաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածության նվազեցման և առկա խնդիրների լուծման նպատակով։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…