Լրահոս 24/7

Հայտնի է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրն ու վայրը

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկաթում։

Վաշինգտոնը պահանջում է, որ քննարկվի նաև Իրանի հրթիռային ծրագիրը, մինչդեռ Թեհրանը համաձայն է խոսել միայն միջուկային ծրագրի շուրջ:

Դիվանագիտական այս նուրբ գործընթացն ընթանում է լարվածության բարձրացման ֆոնին. ԱՄՆ-ը զորքեր է կուտակում Մերձավոր Արևելքում, իսկ տարածաշրջանային խաղացողները փորձում են խուսափել ռազմական բախումից, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: Վերջին օրերին բանակցությունների թեմայի և վայրի շուրջ առաջացած տարաձայնությունները կասկածի տակ էին դնում հանդիպման կայացումը և բաց էին թողնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածելու սպառնալիքի իրագործման հավանականությունը:

Չորեքշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում Թրամփին հարցրել են՝ արդյոք Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետք է անհանգստանա: Նախագահը պատասխանել է. «Կասեի՝ նա պետք է շատ անհանգստանա, այո, շատ անհանգստանա»: Նա հավելել է, որ «նրանք բանակցում են մեզ հետ», սակայն չի մանրամասնել:

Թրամփի ելույթից հետո ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հաստատել են, որ բանակցությունների վայրը փոխվել է Ստամբուլից Մուսկատ: Այդուհանդերձ, օրակարգի շուրջ ընդհանուր դիրքորոշում չի հասել:

Իրանը պնդում է, որ բանակցությունները պետք է սահմանափակվեն միջուկային ծրագրի շուրջ վեճով՝ Արևմուտքի հետ տարիների ընթացքում ձևավորված խնդրի շուրջ:

Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է. «Եթե իրանցիները ցանկանում են հանդիպել, մենք պատրաստ ենք»: Նա հավելել է, որ բանակցությունները պետք է ընդգրկեն Իրանի բալիստիկ հրթիռների շրջանակը, տարածաշրջանում զինված պրոքսի-խմբերին աջակցությունը, սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը և միայն դրանից հետո՝ միջուկային հարցերը:

Բանակցություններին մասնակցելու են ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

1 minute ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

17 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

34 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago