

Մենք տեսնում ենք իրավիճակը և գնահատում ենք, թե ինչքան սուր է այն, և համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում: Մոտ օրերս վերջնական կասենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով աշխատանքի ընդունվելիս էլեկտրոնային ստորագրություն ունենալու պարտադիր պայմանին, որն այս տարվանից սկսել է գործել:
«Մի կարևոր հանգամանք կա. քանի որ նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ ենք ներդնում, որը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի, խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող ID քարտերի և ապագայում տրամադրվող ID քարտերի հետ բալանսի միջև: Նաև դրանով պայամանավորված՝ կարող է լուծումներ գտնենք, որովհետև եթե նույնիսկ հիմա օրուգիշեր աշխատեն այդ սարքերը, թեև սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին:
Դրանով ու որոշ այլ պատճառներով պայմանավորված՝ հնարավոր է ժամկետների վերանայում իրականացնենք, այսինքն՝ օրենքի կիրառման ժամկետներ վերանայենք, որպեսզի չզրկվի իր աշխատանքի իրավունքից այդ պատճառով, քանի որ նոր կնքվող աշխատանքային պայմանագրերը հիմա պետք է լինեն էլեկտրոնային»,- ասել է նա:
Նախարարը տեղեկացրել է, որ կա մոտ 200 հազար քաղաքացի, որ չունի էլեկտրոնային ստորագրություն, և պետք է անել այնպես, որ անցումը լինի «անցավ»:
«Նաև մտադրություն կա թողնելու կամավոր այդ ամեն ինչը: Բայց դրանք նախնական քննարկումներ են, վերջնականը մոտ օրերս կասենք»,- ասել է նա:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…