ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, համատեղ մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Գործընկերոջս տեղեկացրի խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին: Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել ԵՄ-ի առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը: