

Երեկ Հ1-ով հարցազրույց ունեցա, որը կհեռարձակվի այսօր երեկոյան, և դա է պատճառը, որ գերիների խնդրին չենք անդրադարձել։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Չնայած համոզված եմ, որ հանրային անդրադարձը այդ թեմային էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս Իլհամ Ալիևին՝ խնդիրը Արևմուտքին ավելի թանկ «վաճառելու» առումով։ Հետևաբար՝ ո՞րը պետք է լինի մեր անելիքը։ Պետք է ուժեղանալ` բառիս բուն և ամենալայն իմաստով։ Գլուխներս կախ՝ ստեղծված իրավիճակից և մեզ մեկնած ձեռքից օգտվելով, մեր տնտեսությունը հզորացնենք, իսկ հավելյալ արդյունքը, մեծն Թումանյանի խոսքով, «քոռ ու փուչ» չանենք, այլ էլի և նորից ներդնենք անվտանգության ու տնտեսության մեջ։ Իսրայելը իր գերիների համար անգամ մտավ Պաղեստին։
Իսրայելը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ, քանի որ շուրջ 220 միլիարդի բյուջե ունի։ ՀՀ-ն Իսրայել չէ, բայց կարող է, ունակ է և պարտավոր է ուժեղանալ, առավել ևս՝ հնարավորության դուռ կա, և՝ բաց դուռ։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավճռին, վստահ եմ՝ մեզնից ոչ ոք հույս չէր փայփայում, թե ադրբեջանական դատարանը արդարացման վճիռ կկայացնի։ Անկախ վճռի խստությունից՝ ես վստահ եմ և համոզված, որ, բացի Ռուբեն Վարդանյանից, ում հարցը այլ հարթության մեջ է և առավելապես առնչվում է ՌԴ-ին, մյուս բոլորին ազատ կարձակեն և կարտահանձնեն ՀՀ-ին՝ որպես բարի կամքի դրսևորում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, և տա Աստված, որ այդպես լինի…»,-գրել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…