

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, ով այցելել է Հայաստան:
«Սա շատ հիասքանչ երկիր է: ԱՄՆ-ն հպարտանում է այս համագործակցության համար»,- հայտարարել էր Ջեյմս Դի Վենսը:
Հայաստանում իր այնցն ավարտելուց հետո ԱՄՆ փոխնախագահը մեկնեց Բաքու, ինչից հետո Ֆեյսբուքյան գրառմամբ հանդես է եկել վաչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Տարբերվող և տպավորիչ մարդկանց հանդիպելու հնարավորությունն ամենագրավիչ երևույթն է, որ ունի այս կարգավիճակը։ Նման մարդկանց իմ ցանկը համալրեցին Ջեյ Դի Վենսն ու նրա կինը՝ Ուշա Վենսը։
Վենսերի չքնաղ ընտանիքը նաև ակամայից քաջալերեց գիրք կարդալու արշավը։ Նրանց ավագ որդին՝ Էվանը, Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռից իջավ գիրքը ձեռքին և մեկնելիս նույնպես գիրքը ձեռքին բարձրացավ ինքնաթիռ։ Սա նշանակում է, որ Էվանը թռիչքի ժամանակը` կամ առնվազն դրա մի մասը, նվիրում է ընթերցանությանը»,- գրել է Աննա Հակոբյանը:
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…