Լրահոս 24/7

Նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում ՀՀ-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ։ Անդրադարձ ենք կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությանն ու այդ ծրագրի իրականացմանն ուղղված քայլերին։

Զրույցի ընթացքում նշել եմ, որ իրականացված բարեփոխումների արդյունքում արձանագրել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էական ցուցանիշներ, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ զգալիորեն ավելացել են ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալները։ Ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով»։

Թիվ 1

Recent Posts

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

8 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

39 minutes ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

58 minutes ago

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

1 hour ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

1 hour ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

1 hour ago