Categories: Հայաստան

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենի օպերային պարահանդեսին․ Հասմիկ Պապյան

 

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու “Եվգենի Օնեգին” օպերայից:

Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած:
Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միեւնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան “հարեւան” երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին, կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ եւ դադարել “զառանցել”…

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին, Նարինե Աբգարյանին՝ առանձնապես: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետեւողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝ որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է…
Հաղթեցինք եւ հաղթելու ենք!

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

12 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago