

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը»,-այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդոք մինչև հունիսի 7-ը կարողանալո՞ւ է ընդդիմությունն արագություն հավաքել և հաջողություն գրանցել ընտրություններում։
Արթուր Վանեցյանի խոսքով, եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որևէ օգուտ չենք ունենալու։
«Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաեւ գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այդ նպատակը պետք է ֆիքսել, մենք պետք է հասկանանք՝ ինչի համար ենք մասնակցում ընտրություններին։ «Հայրենիք» կուսակցությունը եւ ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,-ընդգծել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…