Լրահոս 24/7

Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր հիմնած «Նոր ուժ» կուսակցության վարչության տարածած հայտարարությունը տեղադրել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։ Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսեւորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։ Այն սպասարկում է Փաշինյանի ու իր թիմի շահերը եւ պայմանավորված է միայն ՔՊ իշխանության ամրապնդման «անհրաժեշտությամբ»։

Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ եւ միջամտել բացառապես եկեղեցու նվիրապետությանը վերաբերող հարցերին։ Այս երկիրը եւ այս ժողովուրդն ուզում է բարեկեցություն, անվտանգության երաշխիքներ ու օրենքի գերակայություն, իսկ սաղմոս մենք ինքներս կարող ենք կարդալ՝ առանց ժամկետի ավարտին գտնվող իշխանության թելադրած ծամածռությունների։

Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար…

12 hours ago

Ամենաուժեղ բանակն էլ կարող է «ծանր» ապտակ ստանալ․ Խամենեին սպառնացել է Թրամփին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան…

12 hours ago

Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ պարտվեց դատը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ…

13 hours ago

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վանիկ Օհանյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին…

13 hours ago

Մեծ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Երևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։…

14 hours ago