Լրահոս 24/7

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված. Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում Հայաստանի ներքին գործերին, գալիք ընտրություններին, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակներից, օրինակ, BBC-ին է անդրադարձել ու արձանագրել այս իրողությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, միջազգային փորձագետ Կուչերը BBC-ին տված հարցազրույցում բաց տեքստով խոսում է այն մասին, որ Արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է ՀՀ ներքին գործերին՝ միակողմանի պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին։

«Որպես ապացույց բերված է այն փաստը, որ ԵՄ կողմից հատկացված 15 միլիոն եվրոն իբր թե ապատեղեկատվության դեմ պայքարի համար է, ակնհայտ աջակցություն է Փաշինյանին։

Ավելին՝ միջազգային փորձագետները BBC-ում ֆիքսում են՝ եթե ռուսներին մեղադրում են Հայաստանի ընտրություններին, ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ բացառապես անուղղակի, որոշակի հիմքերի վրա, ապա Արևմուտքը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն դա անում են բացահայտ՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության և իրավունքների մեջ և դա անում են բացահայտ՝ ստավկեն դնելով Փաշինյանի վրա»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար…

6 minutes ago

Ամենաուժեղ բանակն էլ կարող է «ծանր» ապտակ ստանալ․ Խամենեին սպառնացել է Թրամփին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան…

13 minutes ago

Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ պարտվեց դատը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ…

40 minutes ago

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վանիկ Օհանյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին…

1 hour ago

Մեծ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Երևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։…

1 hour ago