Լրահոս 24/7

Նոր ուղիներ կբացվեն․ արտահանման ծավալներն էականորեն փոքր են ներմուծումից․ Պապոյան

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ «Արմենպրես»֊ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է։

Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին դրական զարգացումներ են նկատվում և՛ ներդրումների, և՛ առևտրաշրջանառության մասով։

«Եթե ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքն ենք նայում, ապա տեսնում ենք, որ դրական միտումներ կան, սակայն տեսնում ենք նաև, որ մեր արտահանման ծավալները էականորեն փոքր են ներմուծումից։ Այդ իսկ պատճառով բավականին աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ։ Այս օրերին ունենք հանդիպումներ գործարար շրջանակների հետ, և փորձելու ենք մի կողմից ներդրումներ ներգրավել, մյուս կողմից արտահանման նոր շուկաներ գտնել»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացներին և այդ համատեքստում Հունաստանի հետ տնտեսական գործակցության նոր հնարավորություններին` Գևորգ Պապոյանը նշել է, որ այստեղ նոր ուղիներ կարող են բացվել։

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը նաև փակ սահմաններն են։ Ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումը, բնականաբար, Հայաստանին ավելի է մոտեցնում Եվրոպային, և այդ համատեքստում մենք կարծում ենք, որ նոր հնարավորություններ են առաջանում։ Հունաստանի գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ այդ հանգամանքի վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք»,- ասել է նախարարն` ընդգծելով, որ Հունաստանի գործարարների կողմից ցանկացած նախաձեռնություն, ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկել։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը մտադիր է Հունաստանի հետ համագործակցությունը խորացնել տնտեսության բոլոր ուղղություններով։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…

8 hours ago

Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…

9 hours ago

«Հայկական երկաթուղիները» հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա

Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…

10 hours ago

Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…

10 hours ago

Հայաստանը հայտարարում է՝ հնարավոր է սահմանների բացումը․ Խանդանյան

Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…

10 hours ago

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ

Ուկրաինան անձնական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Այս մասին հաղորդում են ուկրաինական…

11 hours ago