Լրահոս 24/7

ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։

«Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։

Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․

  • օգտագործել հակամիջատային ցանցեր
  • կրել փակ, երկարաճիտք հագուստ
  • օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր

Հիշեցում ճանապարհորդներին

Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի»։

Թիվ 1

Recent Posts

Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Քանի…

10 minutes ago

Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ

Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ…

32 minutes ago

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են. զննություն է իրականացվում

Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը. Radar Armenia-ն տեղեկացավ նրա փաստաբան…

51 minutes ago

Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ Աջափնյակում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տուժածների…

1 hour ago

ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել. «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են…

2 hours ago

Խաղաղության խորհրդի նիստին կմասնակցեն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ․ Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ավելի քան 20…

2 hours ago