

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ արդարադառության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։
Դիտարկմանը, որ այդ դեպքը դիտարկվեց որպես երկրում արդարադատության հետ կապված խնդիր, իր կարծիքով ինչո՞ւ են նման դեպքերը շատացել, որի մասին փաստում են նաև վիճակագրական թվերը, նախարարը պատասխանեց, որ․ «ՆԳ նախարարն իր ասուլիսի ընթացքում ներկայացրել է հանցավորության վիճակագրությունը մեր երկրում, խնդրում եմ բացեք և նայեք ներկայացված թվերը և պատկերացում կկազմեք մեր երկրում հանցավորությունը աճում է, թե նվազում։
Իսկ գնահատական երևույթին կտան իրավապահ մարմինները։ Իհարկե, շատ վատ է որ մեր երկրում նմանատիպ դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց»։
Հարցին՝ արդյոք հանցավորության դեմ պայքարում իշխանությունը ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են տրված, նախարարը պատասխանեց. «Ես մամուլում կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է։ Իհարկե ավելի մանրամասն տեղեկություններին չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը և կառավարությունը չունի։ Ամեն դեպքում գործի քննությունը և ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ»։
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե իշխանությունը ավելի շատ ընդդիմադիրների հետևից է ընկել, խոսքի համար են դատապարտում, իսկ իրական հանցագործությունները չեն կարողանում կանխել, նա ընդգծեց. «Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա՝ անկախ նրանից դրանք ում կողմից են կատարվում, այսինքն որևէ կորելյացիա պետք չէ փնտրել»։
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Քանի…
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ…
Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը. Radar Armenia-ն տեղեկացավ նրա փաստաբան…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ Աջափնյակում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տուժածների…
ՀՀ-ում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել. «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են…
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ավելի քան 20…