Լրահոս
16.04.2026

Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով. Նարեկ Կարապետյան

«Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով։ Ես հիշում եմ՝ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք, չէինք քնում, ահավոր սթրեսային էր»,-Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է՝ ավելի սթրեսային էր այն, որ Արցախից եկած ամեն 3-4-րդ մեքենան Տաշիր էր հասնում առանց ընտանիքի հայրերի ու պապիկների։

«Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։ Գալիս էին մայրը, երեխաները, ամուսնու մայրը, ամեն 3-4-րդ ընտանիքն անհայր էր գալիս։ Դա իմ կյանքի ամենածանր օրերն էին, չեմ կարող մոռանալ այդ ամենը»,-նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա համեմատություն է անցկացրել, թե ինչով էին այդ օրերին զբաղված ՔՊ-ականները։ Կարապետյանը հեռուստադիտողին ցույց է տվել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագիրը։

«Ես մի բան եմ պատրաստել, որ մեր հասարակությանը մարդկանց դեմքերը ճիշտ ճանաչի՝ ոչ թե խոսքերով, այլ իրական դեմքերով։ Ես բերել եմ 2023 թ. Արցախի դեմ սկսած ագրեսիայից հետո ԱԺ նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանում պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին։ Սա կարող են մեր հայրենակիցները տեսնել, երբ մենք չէին քնում այդ սթրեսի մեջ, ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ է վճարել պատգամավորներին։ Երկու ամիս անց, երբ այստեղ 100 հազար մարդ անօթևան էր, պարգևավճար է բաժանել պատգամավորներին»,-ասաց Կարապետյանը։

Լրահոս
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50

Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29

Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04

Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51

Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17

Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58

Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44

Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32

Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09