«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը»:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը:
«Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը մի դեպքում էլ մնում է Հայաստանի քաղաքացիներինը։
Այս կապակցությամբ ուզում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրման» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց հիմա ներքաշում են»,- ասել է նա։













