Categories: Արցախ

Արցախում փոքր հէկերի կառուցման պայքարին միացել է Հասմիկ Պապյանը. լրացավ Քանանյանի հացադուլի 10-րդ օրը armtimes.com

 

10-րդ օրն է, որ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը շարունակում է հացադուլը՝ պայքարելով ընդդեմ Արցախի Քարվաճառ շրջանում փոքր հէկերի շինարարության,- armtimes.com-ը: Նրա պահանջին է միացել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Յուրաքանչյուր մարդու կյանքն անփոխարինելի արժեք է, այս պահին հայ մտավորական, հայրենիքի հոգսերով ապրող Ալեքսանդր Քանանյանի կյանքն՝ առավելապես: Սատարելով նրա վեհ գաղափարին, ըմբռնելով ընտրված պայքարի ծայրահեղ միջոցի անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ անհանգստացած եմ իր առողջությամբ: ՀՀ եւ Արցախի պատկան մարմիններ, պահանջում եմ անհապաղ եւ լրջագույնս զբաղվել այս պահի հույժ կարեւոր հարցի լուծմամբ»,- նշել է նա:

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլով են սատարում Ալեքսանդր Քանանյանին եւ միանում նրա պահանջին: «Մենք ամենախիստ քայլն ենք որոշել անել՝ մեր դասերին ենք վնասում: Օրինակ, ես արդեն մի քանի ամսից պիտի ավարտական քննություններ հանձնեմ, իմ ապագայի հարցն է, բայց… սա էլ ա մեր ապագան, մեր բնությունն են վնասում»,- նշել է երեխաներից մեկը: Աշակերտների խոսքով՝ իրենք չեն ներգրավում փոքրիկներին, դասադուլին մասնակցում են 8-րդ և ավելի  բարձր դասարանների աշակերտները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago