«Լուսավոր Հայաստան»-ն այսօր քարոզարշավը մեկնարկում է Մեծամորի ատոմակայանի մոտից։
«Շատ ենք մտահոգ․ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»,- այս մասին քարոզարշավի մեկնարկին նշեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Այդ որոշումից է կախված, թե ապագայում ՀՀ-ն կունենա էներգետիկ ինքնիշխանություն, թե կունենան ՀՀ, որը կախված կլինի Թուրքիայի, Ադրբեջանի կամ այլ երկրի էներգետիկ համակարգերից»։
















