Հերթական զինվորի մահն է ներկայացվում որպես ինքնասպանություն: Զոհի հարազատները պատրաստվում էին դին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից բերել Երևան այն հիմքով, որ իրենց որդին հաստատ ինքնասպան չի եղել, – գրում է MediaLAB-ը:
Պաշտպանության նախարարը նրանց դեմը կտրել է հետևյալ պատճառաբանությամբ` ի՞նչ կմտածի հարևան երկրի պաշտպանության նախարարը:
Իսկ ի՞նչ է մտածում հարևան երկրի պաշտպանության նախարարը, երբ այստեղ՝ հայկական հողի վրա, զինվոր է սպանվում կամ ինքնասպանություն գործում:
Հարևան երկրի պաշտպանության նախարարը չի՞ մտածում, որ հայկական բանակին պատերազմ հայտարարելու կարիք էլ չկա, այնտեղ հայերն իրենք իրենց վատ չեն սպանում:
Հարևան երկրի պաշտպանության նախարարին նույնիսկ հետաքրքիր էլ չէ, թե ի՛նչ ապօրինություն են գործում այստեղի քննչական մարմինները, որ զինվորի սպանությունը ներկայացնեն ինքնասպանություն: Գլխավորը՝ մեկ հայ զինվոր էս աշխարհից պակասեց:
Սրա մասին չե՞ք մտածում:
Բանակում սպանություններն ու ինքնասպանությունները չեն դադարում: Պատճառը պարզ է: Բանակը չի դադարում լինել փողոց, որտեղ երիտասարդները հաշիվ են մաքրում «ճշտի» հանդեպ պատասխանատվությամբ:
Ամբողջական հոդվածը կարդալու համար սեղմեք այստեղ:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…