2020-02-03
Մարտի 1-ի գործով բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
Դանիելյանը այն դատավորն է, որը 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը ևնրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրեց:
Դատական նիստը այս պահին շարունակվում է:
Նմանատիպ Նյութեր