X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ոչ ադեկվատ քայլեր | Առավոտ

 

Քաղաքականության մեջ կան բաներ, որոնք վիճելի են եւ քննարկելի, իսկ կան երեւույթներ, որոնք ակնհայտ են: Կարծում եմ՝ հատուկ շահագրգռություններ, ֆոբիաներ եւ հուզական շեղումներ չունեցող ցանկացած մարդու համար պարզ է. Հայաստանում այս պահի դրությամբ եւ մոտակա տարիների ընթացքում Երկրորդ եւ Երրորդ նախագահների կողմնակիցները իշխանություն փոխելու ոչ մի շանս չունեն,- գրում է aravot.am-ը: (Եթե Հայաստանի շուրջ տեղի չունենան արտառոց իրադարձություններ): Դա իմ կողմից փաստի հասարակ արձանագրում է, ոչ թե ցանկություն կամ որեւէ մեկին «դուխաթափ անելու» փորձ: Ես ելնում եմ այն փաստից, որ այդ խմբերի հասարակական առարկությունը գրեթե զրոյական է: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, ներկա իշխանությունը մնալու է առնվազն մինչեւ 2023 թվականը:

Բայց եթե այդպես է, ապա ինչու է իշխանությունն այդքան նյարդային «նախկինների» հարցում: Քաղաքական տեխնոլոգիաների հարթության մեջ ամեն ինչ պարզ է՝ «մեզ հասել է ծանր ժառանգություն, եւ այն, ինչ հիմա վատ է, վատ է թալանչիների պատճառով ու նաեւ այն պատճառով, որ այժմ էլ են նրանք բզբզում»: Հրաշալի արդարացում է, որն առայժմ (հեղափոխությունից մեկուկես տարի անց) աշխատում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս