Այն տպավորությունն է, թե Հայաստանի քաղաքական կյանքն իսկապես ընթանում է ծուռ հայելիների թագավորությունում։ Երկակի ստանդարտների կիրառման հերթական դեպքը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, իսկ առիթը վարչապետ Փաշինյանի այցն էր Արցախ։ Ճանապարհին նա ընտանիքի հետ ճաշել էր ռեստորանում, նրան ՀԴՄ կտրոն չէին տվել (պատճառաբանելով, որ սարքը փչացել է), նա էլ այդ մասին տեղյակ էր պահել ԼՂՀ համապատասխան կառույցներին։ Այսինքն՝ վարվել էր այնպես, ինչպես կվարվեր ցանկացած գիտակից քաղաքացի։
Բայց դրան հաջորդած քարոզչական հարայհրոցն իսկապես տարօրինակ էր։ Նախ՝ տպավորություն էր, թե վարչապետն է մեղավոր, որ ՀԴՄ սարքը չէր աշխատում, հետո նրան մեղադրեցին, որ նա դա գնահատել է որպես «զինվորի հացը գողանալ» ու հիշեցրին, թե զինվորների համար ինչեր է արել այդ ռեստորանի սեփականատերը, հետո մեղադրեցին, որ «կիրակի օրով» նրա անվտանգությունն ապահովելու համար պետական միջոցներ են ապահովվել (երեւի ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրվա ավարտից հետո անվտանգության աշխատակիցները պիտի տաքսիներով ուղեկցեն վարչապետին)…
Խնդիրը, սակայն, ոչ թե կոնկրետ այս դեպքն է, այլ հակաիշխանական քարոզչության կիրառած երկակի ստանդարտները։ Եվ պատահական չէ, որ վարչապետը ստիպված եղավ հիշեցնել դեռեւս 2019 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «վեց կոնսենսուսները»։ Դրանց դեմ, ի դեպ, որեւէ առարկություն չեղավ ու չէր էլ կարող լինել, որովհետեւ հասարակության մեջ այդ հարցերի շուրջ իսկապես կոնսենսուս կա։ Իսկ «5-րդ կոնսենսուսն» այն մասին էր, որ Հայաստանում եւ Արցախում օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, արտոնյալներ չպիտի լինեն, որեւէ մեկն էլ չպետք է հայրենիքին ու ժողովրդին մատուցած իր ծառայությունները «փորձի վաճառել արտոնյալ լինելու ձեւով»։ Մինչդեռ հակաիշխանական քարոզիչների հիմնական ասելիքը հենց դա էր՝ չարժեր աղմուկ բարձրացնել չտպված կտրոնի համար, որովհետեւ այդ ռեստորանի սեփականատերն ահագին բան է արել մեր բանակի համար (այսինքն՝ եթե ուրիշ մարդ լիներ, խնդիր չկար)։ Ընդ որում՝ վարչապետն այս միջադեպը չէր հանրայնացրել, հենց սեփականատերն էր հանրայնացրել՝ երեւի համարելով, որ ինքն իրավացի է, իր նկատմամբ ահավոր անարդարություն է տեղի ունեցել, եւ ընդհանրապես՝ «բարոյական հաղթանակն» իր կողմն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…