Լրահոս 24/7
19.09.2026

Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին

Վլադիմիր Պուտինը ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է անցկացրել։ Ըստ Կրեմլի՝ քննարկվել են սպառազինությունների պետական նոր ծրագրի և պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի նախագծերը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է զինված ուժերն արդիականացնելու և հնարավոր սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունները զարգացնելու կարևորությունը։

Նա հավելել է՝ մեծ ուշադրություն են դարձնելու միջուկային ներուժի ամրապնդմանը, ինչը, Պուտինի խոսքով, Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է:

«Սպառնալիքները չեն նվազում։ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, եվրոպական որոշ առաջնորդներ բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նրանք օգտագործում են Ուկրաինայում իրավիճակը լարվածությունը սրելու համար»,- կարծիք է հայտնել Պուտինը։

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Կիևի հետ հնարավոր բանակցություններին: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խոսում է խաղաղության մասին, սակայն շարունակում է հարվածներ հասցնել:

Պուտինը մեղադրել է Կիևին դիվանագիտությունը խափանելու համար, նաև անհիմն որակել պնդումները, թե Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:

«Մենք ոչ մի ագրեսիվ մտադրություն չունենք եվրոպական պետությունների նկատմամբ։ Պատրաստ ենք վերականգնել գործակցությունը և հարաբերությունները եվրոպացի հարևանների հետ»,- վստահեցրել է Պուտինը:

Լրահոս
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13

Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31

Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05

300 միլիոն դրամ. ո՞վ է վճարելու Աստղիկ Հակոբյանի իշխանության ձախողման համար
18:02

«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման
16:51

Հորմուզի նեղուցը փաստացի շարունակում է փակ մնալ. Մակրոն
16:48

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել
16:22

Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան
15:54

Գագիկ Խաչատրյանին բժիշկ չի այցելել. Պաշտպանները հանդես եկան հայտարարությամբ
15:41

Սամվել Կարապետյանի «կարված, շինծու գործը» եկեղեցու դեմ պայքարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան
15:28

Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերի ժամկետները
15:24

Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ ԵՄ դեսպան
15:05

Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-4 աստիճանով
14:55
Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-4 աստիճանով
Սա չարաշաhnւմ է, իշխանության ուզուրպացիա է. Արթուր Խաչատրյան
14:38