Facebook
11.02.2020

Ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում. Թորոսյանը՝ «Իմ քայլլի» պատգամավորի մասին

Ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում. Թորոսյանը՝ «Իմ քայլլի» պատգամավորի մասին

 

«Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն եմ ուղարկել առողջապահության նախարարություն՝ մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար։
Պարզաբանումը ստանալուց հետո ԱԺ-ում կկազմակերպվի այդ թեմայով քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,-ընդգծել է նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը չի ուշացել. «7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից: Արդեն չեմ էլ հիշում դրանց թիվը` մարդու պապիլոմավիրուսի պատվաստում, ուռուցքաբանության ծրագրում փոփոխություններ, գլխուղեղի կաթվածի ծրագիր, սանավիցիա, ծննդօգնության ծառայությունների բարելավում, բուժհիմնարկների կառավարման հարցեր, հակածխախոտային միջոցառումներ, դեղերի մասին օրենք և այլն:

Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղականության «քննադատությանը» (միայն ՍՊԻԴ-ի կենտրոն արտահայտությունն իսկ նման «ոլորտային» պաշտոնյայի կողմից արդեն իսկ անընդունելի է):

Կարծում եմ ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե պատգամավորական գործունեությունը միայն ոլորտային նախարարին բազում «բացահայտող» հարցումներ անելով ու ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում:

#սթափվե՞նք»,-գրել է նա:

Լրահոս
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
12:53
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
12:38
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
12:17
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
12:05
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
11:48
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի  է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
11:46
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
11:29
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
11:23
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
11:08
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
11:04
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի