Facebook
17.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել գոյություն չունեցող միջոցառման պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրին. Հովհաննես Գալստյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել գոյություն չունեցող միջոցառման պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրին. Հովհաննես Գալստյան

 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել գոյություն չունեցող միջոցառման պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 11.02.2020թ., N 127-Ա/2 որոշմամբ դրամաշնորհ է հատկացրել Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսորի մասնակցության ծրագրին։

Աշխարհում պաշտոնապես գրանցված է 4 հազարից ավելի այսպես կոչված Կինոփառատոն։ 99%-ը անիմաստ «տուսովկաներ» են «մերձկինեմատոգրաֆիստական անանիստների» համար։ Միայն 1%-ն է, որ պաշտոնապես ճանաչվում է FIAPF-ի՝ կինոփառատոները դասակարգող կառույցի կողմից։ Հատուկ ՀՀ գլխավոր կինոմասնագետի՝ Արա Խզմալյանի համար դնում եմ FIAPF-ի կայքը, որ չթողնի իր ականջներից լապշա կախեն տարատեսակ հավաքներին Կինոփառատոն կոչողները։ http://www.fiapf.org/intfilmfestivals_sites.asp

Հիմա գանք կեղծիքին։ Մոնտելիմարի պաշտոնական կայքում փետրվարին փառատոն անցկացնելու մասին ոչինչ չկա։ Ինչը բնական է՝ ուղղակի չի կարող որևէ էական կինոմիջոցառում կազմակերպվել փետրվարի 21-ին, Բեռլինալեի օրերին։ Մոնտելիմարի «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը անցկացվելու է 2020թ-ի սեպտեմբերի 16ից-26ը՝ https://delecritalecran.com/fr։ ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հաստատել ոչ թե կինոփառատոնի մասնակցության, այլ ԿԱՊԱՆԻՑ ավելի քիչ բնակչություն ունեցող ֆրանսիական մի գյուղաքաղաքում ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսորի մասնակցության համար, ինչը ոչ մի կերպ չի բխում ՀՀ պետական բյուջեի «մասնակցություն կինոփառատոներին և կինոշուկաներին» կետից։

Դրամաշնորհը հերթական անգամ բացահայտում է կինոկենտրոն կոչվող աղբանոցի հանցագործ էությունը, ոլորտը ղեկավարողների մասնագիտական ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ և կինոյի կառավարման ոլորտում ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ առկայությունը։ Արա Խզմալյանը մի առիթով հայտարարել է, որ չի հասկանում ինչպես են գնահատում կինոն։ Հուշեմ անգրագիտությունը վերացնելու պարզ ուղի։ Ֆիլմերի գնահատման երկու չափանիշ կա՝ միջազգային մասնագիտական հանրությունը, որ գեներացվում է Ա կարգի կինոփառատոների շուրջ ու շուկան։ Օրինակ, եթե «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մասնակցել է Ռոտերդամի, Մոսկվայի, Սան Պաուլոյի, 30 այլ կինոփառատոների, լավագույն ֆիլմ է ճանաչվել Հյուսթընում, գնվել է Եվրոպայում, դա ԼԱՎ ֆիլմ է։ Իսկ եթե պետությունը 3 տարում 2,5 միլիարդ դրամ է հատկացրել կինոյին, բայց մենք չունենք գոնե մեկ ֆիլմ Ա դասակարգման փառատոներում, նշանակում է կինոյի «կառավարիչները» տգետ ու անհեռատես են, ինչով մսխում են թե հարկատուների գումարները, թե պետական կառավարման հանդեպ վստահության վերջին փշուրները։ Հասկանալի՞ բացատրեցի, պարոն Խզմալյան։

Ի դեպ Բեռլինալեի շրջանակներում ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիրը, որով հայկական ֆիլմում ներդրումներ են ապահովվում, կնքվելու է առանց մեր ներկայության, զի ԿԳՄՍ դալբայոբները նպատակահարմար չեն գտել մեր դրմաշնորհի հաստատումը։ Բայց մենք շարունակում ենք աշխատել, մեր ընկերության ֆիլմերում արտասահմանյան ֆինանսավորումը ավելին է, քան երբևէ, քան որևէ այլ հայկական կինոընկերության մոտ:

Լրահոս
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
12:17
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
12:05
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
11:48
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի  է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
11:46
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
11:29
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
11:23
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
11:08
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
11:04
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք