Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց բավարարել այն: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանվել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը»,- գրել է Ալեքսանյանը:
Պաշտպանը նաև նշել է, որ ավելի վաղ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:
«ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև, նաև առաջին ատյանի դատարանը, գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Սակայն հետագայում, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,- գրել է Արմեն Գևորգյանի պաշտպանը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…