Հայաստան
19.02.2020

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

 

Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 18-ամյա Գոռ Գ.-ն և 17-ամյա Գուրգեն Ի.-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ Գոռ Գ.-ն գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։

Իրավապահները պարզել են, որ ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ.-ի և Գուրգեն Ի.-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արման Ս.-ն, 16-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Համլետ Մ.-ն և 18-ամյա Մանուկ Մ.-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ.-ին և Գուրգեն Ի.-ին։

Նշված անձանցից Ալբերտ Ս.-ն և Արման Ս.-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում, իսկ կասկածյալներից Արման Ս.-ն և Ալբերտ Ս.-ն սովորում են «Հայբուսակ» համալսարանում։

Լրահոս
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
19:50
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
19:33
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
19:15
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
18:57
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
18:35
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
18:24
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
17:56
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
17:41
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
17:29
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
17:11
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
17:00
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
16:53
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
16:33
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
16:19
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ
16:05
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ