Categories: Հայաստան

Հանրաքվեի անցկացման համար կծախսվի շուրջ 3.5 մլրդ դրամ

 

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով գործադիրը 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացրեց Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար․

2 միլիարդ 553 միլիոն դրամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեն կազմակերպելու համար,

660 միլիոն դրամ՝ տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար,

234 միլիոն դրամ՝ ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար։

Վարչապետը նկատեց, որ այս հարցում հնարավոր է շահարկումներ լինեն. «Այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, քանի որ տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու և երկրորդը՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո, պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց Փաշինյանը:

editors

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

13 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

14 hours ago