Categories: Հայաստան

«Քո իրավական խորհրդատուն». Ինչ է անհրաժեշտ իմանալ ժառանգության և այն ընդունելու վերաբերյալ | armenpress.am

 

Հանրության իրավագիտակցության բարձրացման նպատակով հաճախ հնչող հարցերին պատասխաններ կտրվեն «Արմենպրես»-ի նոր հատուկ նախագծի միջոցով: «Քո իրավական խորհրդատուն» պարբերաբար կներկայացնի հանրության շրջանում իրավունքներին, օրենքների կիրառությանն առնչվող խնդիրների վերաբերյալ մասնագետների պարզաբանումները:

Նախագծի առաջին՝ «Ինչ է անհրաժեշտ իմանալ ժառանգության և այն ընդունելու վերաբերյալ» թեմային անդրադառնում է iLawyer  իրավաբանական ծառայություն հիմնադիր-տնօրեն փաստաբան Իրինա Հակոբյանը.

«Հաշվի առնելով ժառանգության իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակության մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև լայն քննարկումները, iLawyer փաստաբանական գրասենյակը անդրադառնում է ժառանգության իրավունքը  ընդունման կարգին և ժամկետներին։

Այսպիսով՝ Ժառանգության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-79 գլուխներում ներառված նորմերով: Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չլինելու դեպքերում, ժառանգությանը վերաբերող որոշ հարաբերություններ կարող են կարգավորվել նաև այլ օրենքներով:

Ժառանգատուն այն մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված քաղաքացին է, որին պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն: Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի: Ըստ օրենքի ժառանգներ են հանդիսանում մահացածի /ժառանգատուի/ հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, իսկ ըստ կտակի ժառանգ կարող են լինել նաև կտակարարի հետ հարազատական որևէ կապ չունեցող անձինք։

Ժառանգության դեպքում մահացածի ամբողջ գույքն անփոփոխ վիճակում անցնում է այլ անձանց։ Ժառանգության զանգվածն այն ամենն է, ինչը կենդանության օրոք պատկանել է մահացածին և պահպանվել նրա մահից հետո: Այն կարող է իրենից ներկայացնել շարժական կամ անշարժ գույք,  դրամ, արժեթղթեր, գույքային իրավունքներ  և պարտավորություններ, որոնք չեն դադարում նրա մահվամբ և կարող են փոխանցվել նրա ժառանգներին:

Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում և ժառանգման կարգով չեն փոխանցվում ժառանգատուի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝ ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armenpress.am-ում:

editors

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

9 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago