Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին | «ՀԺ»

 

Կոնստանտին Զատուլին: ՌԴ Պետդումայի պատգամավոր: Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով Կոմիտեի փոխնախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար:

Զատուլինը ՀԺ-ին տված հարցազրույցում պատմում է, որ իր երկարամյա քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` Արցախում, ինչով հարուցել է ադրբեջանցի գործընկերների չհիմնավորված դժգոհությունը:

– «Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս է: Սա ոչ միայն մեր ժամանակակից, այլ նաեւ՝ մեր պատմական ընկալումն է»: Մեջբերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտքն է, որը նա արտահայտել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Ի՞նչ եք կարծում, իսկ Հայաստանը ինչպես է ընկալվում ժամանակակից ռուս հասարակության կողմից՝ մշակութային-քաղաքակրթական ենթատեքստում:

-«Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը, որը տեղի ունեցավ անցյալ տարի դեկտեմբերին Երեւանում, ինչ-որ առումով հենց դրան էր նվիրված: Մենք ցանկացանք քննարկել Ռուսաստանի կերպարի ընկալումը Հայաստանում եւ հակառակը: Երբ  մենք խոսում ենք Հայաստանի կամ Ռուսաստանի մասին, մենք հիմնականում նկատի չունենք պաշտոնական կառույցները: Մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին: Մենք ունենք ինքնագիտակցության ընդհանուր արմատներ ՝ քրիստոնեությունը. անկախ նրանից՝ հավատացյալ ենք, թե ոչ, դա դրված է մեր գենոտիպի մեջ:

Առաջնահերթություն ունեցող վերաբերմունքը հայերի նկատմամբ ընդգծված է նրանով, որ Հայաստանը միակ լիարժեք դաշնակիցն է ՌԴ համար՝ Կովկասի տարածաշրջանում: Այդ կոնտեքստում կարող ենք թվել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում եւ այլն: Այդ մակարդակի ինստիտուցիոնալ հարաբերություններ կովկասյան այլ պետության հետ մենք չունենք:

-Ադրբեջանը անընդհատ թեժացնում է ինֆորմացիոն ֆոնը, առիթը բաց չի թողնում բողոքի նոտաներ ուղարկել ՌԴ ԱԳՆ: Վերջերս էլ Ձեր՝ Ղարաբաղ կատարած այցի պատճառով էին նոտա հղել ՌԴ ԱԳՆ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու Ադրբեջանը պատրաստ չէ փոխել իր ռազմավարությունը՝ գոնե տեղեկատվական հարթակում:

-Եկեք հասկանաք ադրբեջանական կողմի լոգիկան: Ադրբեջանը պարտվել է Ղարաբաղի համար տարվող պայքարում: Կան զոհեր, կան փախստականներ, կան պահանջներ: Ինչո՞ւ են նրանք այդպիսի ակտիվ քարոզչական արշավ ծավալում, որովհետեւ նրանք փորձում են բառերով լցնել այն վակուումը, որը ստեղծվել է պատերազմի դաշտում պարտվելու հետեւանքով: Նրանց խոցել է կրած պարտությունը, եւ մի քանի օր առաջվա նմանօրինակ բանավեճը այդ փաստի յուրատեսակ փոխհատուցումն է:

Խնդիրը, սակայն, այն է, որ եթե ամենը այդ բանավեճով սահմանափակվեր, ապա կարելի կլիներ ասել, որ դա վատ է, բայց ճակատագրական նշանակություն չունի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ քարոզչությունը պարբերաբար վեր է աճում իրական ագրեսիայի բռնկումների, ինչը տեղի ունեցավ  2016 թ.: Ամենավատը այն է, որ այդ թշնամանքը արդեն ներծծվել է ազգային ինքնագիտակցության մեջ եւ որոշ դեպքերում ձեռք է բերել այլանդակ դրսեւորումներ: Հայտնի պատմությունը արդեն հանգուցյալ Սաֆարովի հետ կապված… Իհարկե, բոլոր հասարակություններում էլ, դժբախտաբար, պատահում են նման սաֆարովներ, բայց կատարվածի ողբերգությունն ու սարսափը այն է, որ մարդասպանը Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հերոսացվեց ու բարձրացվեց պատվանդանին: Դա խոսում է այն մասին, որ վստահել Ադրբեջանին այն խոստումների մեջ, թե ԼՂ-ն կարող է ունենալ լայն ինքնավարություն եւ գոյատեւել Ադրբեջանի կազմում, ոչ մի պարագայում չի կարելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ում:

editors

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

28 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

18 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago