Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հաշվի առնելով, որ գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ՝ նախ նախապատրաստական աշխատանքներ պիտի տեղի ունենային: Երեկ մեր դրամահավաք-երեկոյի ժամանակ դուք տեսաք, որ մենք ընտրել էինք երեք լավագույն լոգոները, բրենդավորումները: Դրանցից յուրաքանչյուրի համար մենք նախատեսել էինք դրամական պարգևներ»,- ասաց Պապիկյանը:
Նա հայտնեց, որ «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից և ընթանալու է մինչև ապրիլի 3-ը: «Սա ամենակարևոր փուլն է. մեր ընկերները, այսինքն՝ գործադիրի այն անդամները, ովքեր կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը նաև աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորները, մասնավորապես մարզերից ընտրված մեր գործընկերները իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչություն: Նպատակն է հանրության ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում: «Հաջորդ շաբաթվա մեջ այց ունեմ Վրաստանի Հանրապետություն: Ես կվերադառնամ աշխատանքի, այնուհետև արձակուրդս կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտ»,- նշեց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…