Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված լուրին, ըստ որի՝ Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ:
Այս առնչությամբ Դիանա Գասպարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)
Մատանիներն ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:
– Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնտու չէ մտահոգներին, այնպես որ, անդրադառնում եմ նյութին՝ պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:
– Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:
Բարի օր եմ մաղթում բոլորիդ»:
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…