Categories: Հայաստան

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կոնտակտավորները մեկուսացվում են, նրանք գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ առանձին շինությունում: Սահմաններին խիստ վերահսկողությունը շարունակվում է: Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններ: Եթե ախտանշանները բացակայում են, ապա մեկուսացվում են տան պայմաններում»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա հորդորեց Հայաստան բոլոր վերադարձողներին ականջալուր լինել, հետամուտ լինել առողջապահական մարմինների խորհուրդներին:

«Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվում են թե՛ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերելու, թե՛ բժշկական օգնությունը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին մարտի 12-ին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին»,-նշել է նախարարը:  Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 

editors

Recent Posts

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

19 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

29 minutes ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

50 minutes ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

1 hour ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

2 hours ago