ԱՄՆ այցի ընթացքում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և նրան ուղեկցող պատվիրակությունը նոր կորոնավիրուսի թեստ են հանձնել, երբ նախագահի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հաստատվել է վարակը: Այս մասին հաղորդել է G1 պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բացի նախագահից, ով մարտի 21-ին կդառնա 65 տարեկան, թեստ է հանձնել նրա 37-ամյա կինը՝ Միշելը, ինչպես նաև նրա որդիներից մեկը՝ դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն:
Արդյունքները պատրաստ կլինեն այսօրվա ընթացքում: Մինչ այդ պետության ղեկավարին խորհուրդ է տրվել չհեռանալ պաշտոնական նստավայրից:
Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…