2020-06-05
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին` ազգային տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Tiv1-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Դանիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումը:
Նա Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։
Նմանատիպ Նյութեր