Լրահոս 24/7
03.05.2024

Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ 

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի  հաստատման գործընթացներին։ Հայոց Հովվապետը խոսեց նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարևորության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։ 

Անդրադարձ կատարելով ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի՝ Մայր Աթոռի հետ համատեղ իրականացրած միջոցառումներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, ինչը նպաստում է ժողովուրդների միջև համերաշխության ձևավորմանը և խաղաղ գոյակցությանը:  

Վեհափառ Հայրապետն ի դեմս պրն. Մեհդի Իմանիփուրի շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար՝ մեծապես գնահատելով նաև Իրանում հայկական հոգևոր-մշակութային արժեքների և հայ համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը: 

Իր հերթին պրն․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը վստահություն հայտնեց, որ կրոնների միջև երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր խթան կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչողության, բարեկամության ամրապնդման և տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում:

Լրահոս
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով
13:46
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով