

Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերային կյանքի մասին՝ կոչ անոլով ՀՀ կառավարությնը վերանայել օրենքը։
Մեծարգո պարոն վարչապետNikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հարգարժան պարոն քաղաքապետ Hayk Marutyan ,հարգելի պարոն թաղապետ Viktor Mnatsakanyan:
Ես `երիտասարդ, ուրախ, էլեկտրոնային երաժշտության տակ պարող ,բարերում լավ երաժշտության տակ վիսկի խմող, սեփական բարում 2nd Floor 2րդ Հարկ -ում բարձրաճաշակ երաժշտություն քարոզող, աշխարհում շատ լուրջ պրոգրես ապրող ռետրո մշակույթի (vinyl stor)-ի հիմնադիրներից մեկը և վերջապես որպես Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի , ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել և թեթև բոյկետել, գիշերային կյանքը (nightlife) -ը վերացնելու ձեր գործողությունների դեմ: ?
Ես ամբողջապես հասկանալով այն փաստը, որ ոստիկանության ուժի թուլացումը մեզ կհանգեցնի նրան, որ քաղաքում կտիրի բեզպրիդել, միևնույննա չեմ ուզում համաձայնվել այն մտքի հետ, որ քաղաքը 23:00-ից հետո պիտի մեռնի, ինչ ա ,ինչ որ նիվաներ կամ օփելներ կամ կլուբից դուրս էկած ժողովուրդ, իրենց լկտի են պահել կամ իրենց աղմուկով խախտել են համակեցության կանոնները: Քաղաքակիրթ մարդու ուրախությունը չխլենք անքաղաքակիրթ մարդու պահվացքի պատճառով:
Դա նման ա նրան ,որ մի օր փողոցում հանցագործը դանակով մեկին սպանի , հանցագործին գտնելու փոխարեն, համատարած մտնեն բոլորիս տները ու հացի դանակները հավաքեն:?
Խնդրում եմ վերանայեք օրենքը , ստեղծեք զոնաներ որտեղ կլինի գիշերային կյանք, դեցիբելների ստանդարտացումներ, ճկուն լինենք, ոչ թե կամ էս կողմ կամ էն կողմ :
Ինչպես կյանքում այնպես էլ բոլոր ոլորտներում , դժվարը միջին տոների մեջ գործելն է, ծայրահեղական սև կամ սպիտակ մոտեցումը ամենահեշտն է:
Եկեք աշխարհից օրինակ վերցնենք կամ լավ գոնե Վրաստանից:
Աբովյան 3/1 հասցեյում գտնվող 2-րդ հարկ/ 2nd floor , բար , կաֆե , ռեստորան և Garage Vinyl Store -ը , իր գործունեության ընթացքում չի վաստակել գոնե մի քաղաքացու բողոք ,իսկ ոստիկանները 10 օր է նեղություն են տալիս զգալի քանակով տուրիստների ,որոնք վայելում են երևանը ,և Հայերին` որոնք վայելում են երաժշտությունը:
Շնորհակալություն:
Eduard Aghajanyan Դու հաստատ ինձ կհասկանաս: 🙂
Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…