Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական խոհանոցային տեսանյութում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Եթե կարճ ձեւակերպենք նրա ասածը, իմաստը հետեւյալն է. ինքը փող է տվել մեր թերթին, որպեսզի իր ընտանիքի մասին վիրավորական հրապարակումներ չլինեն:
Էստեղ, ինչպես ասում են, Մինասյանը աղտոտել է իր եփած բորշչը եւ հանգամանքների բերումով մենք հիմա կապացուցենք այդ մարդու էությունը եւ բոլորդ կտեսնեք, որ շանտաժը նրա եւ նրա ընտանիքի հիմնական գործելակերպն է:
Ընդգծենք, այն ինչ կկարդաք ստորեւ, հիմնավորված է աուդիոձայնագրություններով, սքրինշոթերով: Նաեւ ուզում ենք ասել, որ այսպես ստացվել է ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ մեկին թաքուն եւ նենգաբար ձայնագրել ենք, այլ պարզապես աուդիոհաղորդագրությունները եւ տեքստային հաղորդագրությունները դարձել են այս խոսակցության հիմնական գործիքը եւ Մինասյանի երեկվա զառանցանքից հետո հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ այդ ամենը դեռ պահպանվել են սոցիալական ցանցի արխիվում: Նկատի ունենք, այս պատմության մեջ ոչ ոքի նկատմամբ ոչ մի անազնվություն թույլ չենք տվել, ինչը շատ կարեւոր է:
Ասենք նաեւ, որ առնվազն այս փուլում կօգտագործենք պայմանական անուններ, իսկ խոսակցության բովանդակությունը կփոխանցենք ճշգրիտ՝ բայց որոշակիորեն խմբագրված, ավելի ճիշտ մաքրագրելով այն տնայնախոսույթունից, երբեմն՝ հայհոյախոսությունից: Ի վերջո, այն ժամանակ մարդիկ չեն ակնկալել, որ սա երբեւէ հրապարակվելու է եւ ուրեմն հաղորդակցությունը մաքուր գրական հայերենով չի եղել:
Եւ ուրեմն, մի քանի տարի առաջ «Հայկական ժամանակի» կայքում՝ armtimes.com-ում տպագրվում է մի նյութ մի դատական պրոցեսի մասին, որի վերնագիր է դառնում դատավարության մասնակիցներից մեկի կողմից արած հայտարարությունը, որի մեջ օգտագործվում է Սաշիկ եւ Միշիկ ձեւերը:
Մի անձ, ով Հայաստանում հայտնի է որպես Միքայել Մինասյանի անձնական ներկայացուցիչ (անվանենք նրան՝ Այսինչ), այսօր էլ հանդես է գալիս այդ դերում միջնորդի միջոցով (անվանենք նրան՝ Միջնորդ), կապվում է «Հայկական ժամանակի» ղեկավար ներկայացուցիչներից մեկի հետ՝ թողնելով հետևյալ հաղորդագրությունը.
«Այսինչն էր զանգել. «ՀԺ»-ում նյութ կա, որ վերնագրի մեջ գրված է Միշիկ: Ասում է՝ մենք ժամանակին պայմանավորվածություն ունենք, թե համագործակցություն (նկատի ունի՝ «ՀԺ»-ի հետ), որ այդ ձեւով չգրվի, խնդրում է, որ փոխեն: Ավելի շատ՝ Սաշիկի մասով չէ, Միշիկի մասով: Կարճ ասած՝ խնդրանքն էն էր, որ վերնագիրը փոխվի: Ասացի կփոխանցեմ»:
«ՀԺ»-ի ներկայացուցիչը այս ուղերձին պատասխանել է հետեւյալ կերպ. «Ի՞նչ պայմանավորվածություն: Խնդրանքը հասկացա, բայց ի՞նչ պայմանավորվածություն: Չի լինի, առավելեւս, եթե զուգահեռ խառնակիչ ձեւակերպումներ են օգտագործվում: Էդ ու՞մ հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն եւ ո՞վ է պայմանավորվել: Քանի որ քո միջոցով է ասել, թող քեզ էլ պատասխանի կոնկրետ, էդ ի՞նչ պայմանավորվածություն է»:
Որոշ ժամանակ անց Միջնորդը պատասխանում է. «Գուցե ե՞ս եմ սխալ փոխանցել միտքը: Այսինչը չէր ասում՝ նախկինում պայմանավորվել ենք Միշիկի անունը չտալ: Ասում էր՝ մամուլում Միշիկը Միշիկ չեն գրում, Միքայել Մինասյան են գրում, կամ էլ Սաշիկի անունի հետ խի՞ կապվի: Էս կոնտեքստում էր ասածը, խնդրում եմ ասա փոխեն: Զուտ խնդրանքի կոնտեքստ է: Կարող եմ զանգել հարցնել, «ՀԺ»-ից ասում են՝ ի՞նչ պայմանավորվածություն: Բայց կարող է ես եմ սխալ վերարտադրել: Ոնց որ միշտ նախկինում եղել է. ոնց որ մի էդպիսի միտք ասաց: Կարող եմ զանգել ասել՝ նախկինում ո՞նց է եղել»:
Ամբողջական նյութը՝ Հայկական ժամանակ-ում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…
Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…