Հայաստան

Միակամ ու միասին պաշտպանենք հեղափոխությունը և նրա արժեքները․ Եվրոպայի հայերի համագումար

 

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայությանը «միակամ ու միասին պաշտպանել հեղափոխությունը և նրա արժեքները»։

«Սփյուռքում և Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, այսօր երկու տարի անց, հակահեղափոխական և պատեհապաշտական բոլոր մեծ ու փոքր ուժերը Հայաստանի պետականության և ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել:
Խորքում այս բոլորը նրա համար է, որպեսզի թույլ չտան իրականացնելու հեղափոխության նպատակներն ու համակարգային խորքային բարեփոխումները, քանի որ դրանով նրանք իրենց հետ գերեզման են տանելու ոչ միայն նորից իշխանության գալու երազանքը, այլև կորցնելու են տասնյակ տարիների ընթացքում ժողովրդից թալանած հարստությունը:

Ժողովրդի կողմից մերժված այս բոլոր խայտաբղետ նոր ու հին ուժերը  չխորշեցին անգամ ՀՀ պետականության և ժողովրդի դեմ նոր պատերազմական ճակատ բանալ՝ դավադրաբար օժանդակելով մի կողմից  ադրբեջանա–թուրքական գրոհին, մյուս կողմից կորոնավիրուսի համավարակին:

Հնարավոր չէ նաև անտեսել այս առիթով արտաքին բոլոր ուժային կենտրոնների շահադիտական քաղաքականության երևույթները, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար յուղ են լցնում կրակի վրա:  Ցավով կարելի է նշել Եվրամիության որոշ կուսակցությունների, այդ թվում ԵԺԿ–ի, պահպանողական և ռեֆորմիստների կուսակցության անպատասխանատու և միակողմանի հայտարարությունները, որում խեղաթյուրելով և անտեսելով Հայաստանյան իրականությունը և դեպքերի իրական ընթացքը իրավական ու քրեական հարցերին տալիս են  քաղաքական շինծու որակումներ:

Բնականաբար հարկավոր է շեշտել նաև, որ Եվրամիությունը մի ամբողջություն է, ուր նման ուժերի ու կառույցների կողքին գործում են նաև առողջ և առաջադիմական ժողովրդական ուժեր, որոնց աջակցությանը և զորակցությանը վստահաբար կարիք ունի Հայաստանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում ողջ հայությանը, հատկապես Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին, քաղաքացիության իրավունքով սոցիալական և լրատվական բոլոր այլ միջոցներով այժմ և այսուհետ  վերոնշյալ նման կառույցներին և ղեկավարներին անընդհատ հիշեցնել իրենց բուն առաքելությունը, որպեսզի նրանք զգաստանան և Հայաստանի ու հայկական շահերի նկատմամբ ցուցաբերեն ավելի լուրջ և իրատեսական մոտեցում:
Հարկավոր է ավելի կուռ և կազմակերպված աշխատանք:

Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է, որ  թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում միաձայն ու միակամ, առավել ամուր և հավատքով, կազմակերպվենք և պայքարենք՝ պաշտպանելու մեր համազգային շահերը, պահպանելու և ընդարձակելու հեղափոխության ձեռքբերումները և նպատակները»։

editors

Recent Posts

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

8 minutes ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

32 minutes ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

50 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

1 hour ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

1 hour ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

2 hours ago