Արցախ

Շարմազանովը, «վիրավորված է», կամ էլ վիրավորված լինելու հրաման է ստացել. Արամ Հարությունյան

 

Արցախի Հանրապետության պատգամավոր Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էդուարդ Շարմազանովը, ինչպես հասկացա, <<վիրավորված է>>, կամ էլ վիրավորված լինելու հրաման է ստացել։
<<2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր ՝ այս պահին մենք խնդիր չունենք այդ առումով>>, թե որտեղ է նա այս տողերում հրամանատարի ուրանալու միտք ընկալել՝ մնում է գաղտնիք։ Հասկանում եմ, որ որոշ շրջանակներում փաստեր արձանագրելը դեպրեսիվ իրավիճակ է առաջացնում, բայց ունենք այն ինչ ունենք։
Իսկ օրեր առաջ անվտանգության նախկին պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ նախկինում սնունդն ավելի լավն էր, քան հիմա (սա երևի նախկին հրամանատարին մեծարել է, հա՞), նախագահն այս ստի պատասխանն էլ տվեց, պետք չէ՞ր։
Իհարկե, ներքաղաքական այս լարված իրավիճակում, երբ ամեն ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջեցնելու համար (Արցախի հարցն էլ օգտագործվում է որպես թիրախավորման ամենամեծ գործիք), Արցախի նախագահի նման գնահատականը զրկեց ոմանց կարևորագույն <<զենքից>>, մեծ դրական ազդեցություն ունեցավ վարչապետի վարկանիշի վրա և տրամաբանորեն նման մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։
Անկախ նախկին և ներկա հարաբերություններից, մենք պարտավոր ենք օբյեկտիվ գնահատականներ տալ և փաստել այն, ինչ ունենք։ Ինքնախաբեությամբ զբաղվելով մենք որևէ առաջընթաց չենք արձանագրելու։
Իսկ ռազմական գաղտնիքի բացահայտումից վախեցողներին շտապեմ հիասթափեցնել՝ Ադրբեջանը դեռ չունի ժամանակի մեքենա։

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago