«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հավանաբար չի մասնակցի այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ փոփոխության պետք է ենթարկվի երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց՝ որքանով ինքն է հասկացել 3-ժամյա ռեժիմ է սահմանվել, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, 3 ժամ առաջարկությունների համար է տրվում, ապա գնում է երկրորդ ընթերցում։
«Ամբողջ աշխարհում գիտենք, որ Սահմանադրություն ա փոխվում՝ այսինքն մայր օրենք, դա ամիսների աշխատանք ա, հանրային լսումներ, քննարկումներ, քարոզարշավ, բանավեճեր։ Հայաստանում դա արվում ա էդ ձևով՝ գալիս ա խորհրդարան առավոտն ինն անց կես, էսօր Սահմանադրությունը պետք ա փոխվի, ու գնում ես էտ նիստին, ու փոխվում ա Սահմանադրությունը»,- հայտնեց ԼՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ սա լուրջ խնդիր է թե՛ մեր միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ժամանակին ասվածի և քննարկվածի մասով, քանի որ Սահմանադրության հարցը դեռևս հանրաքվեի միջոցով հանգուցալուծելու քննարկումների ընթացքում իրենք առաջարկել են խնդիրը խորհրդարանով լուծել։
«Հիմա պարզվում ա, որ խորհրդարանով էլ դա կարելի ա անել, և պարզվում ա նաև, որ Սահմանադրական դատարան չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որովհետև ակնհայտ ա 3-ժամյա ռեժիմից, որ չի ուղարկվելու»,- նկատում է Մարուքյանը։
Ամեն դեպքում՝ իրենց դիրքորոշումը հայտնի է՝ խմբակցությունը դեմ է քվեարկել Սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ, ստացել են լեգիտիմ իրավունք ձևավորելու «Ոչ»-ի շտաբը, սակայն չեն ձևավորել:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նույնպես չի հասկանում նման հրատապությունը։ Վերջինս հիշեցնում է, որ դեռ չեն ստացել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, ինչը ևս անտրամաբանական է։ «Չի կարելի միջազգային կազմակերպությունից ինչ-որ բան հայցել և, չսպասելով այդ հայցի պատասխանին,ըստ էության, գործընթացներ կազմակերպել»,- շեշտում է նա։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…